Սփյուռքի ձայնը

Սփյուռքի երիտասարդ դեսպանները՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դիվանագետներ. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի քանի տարի իրականացնում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Ծրագրին կարող են մասնակցել 20-35 տարեկան այն երիտասարդները, որոնք ունեն համայնքային գործունեության փորձ, ակտիվություն և կամք։

Արդեն 4-րդ տարին է, ինչ հանձնակատարի գրասենյակը անցկացնում է այս ծրագիրը՝ երիտասարդների համար կազմակերպելով դասընթացներ ու հանդիպումներ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Ծրագրին մասնակցելու համար մինչև մայիսի 16-ը սփյուռքի երիտասարդները կարող են ներկայացնել իրենց տվյալներն ու համայնքից երաշխավորագրերը՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջում։

Ինչպե՞ս են սփյուռքահայ երիտասարդները իրականացնում իրենց վստահված դեսպանի գործառույթները։ «Երիտասարդ դեսպան» ծրագրի այս տարվա հայտերի ընդունման մասին է պատմում ծրագրի պատասխանատու Գրետա Մնացականյանը:

Back to top button