Սփյուռքի ձայնը

Պետք է ապրել հայրենիքով ու հայրենիքի համար. Նյու Յորքի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ. «Սփյուռքի ձայնը»

Տարբեր երկրների հայկական եկեղեցիներում ծառայող հոգևոր հովիվներն իրար չեն ճանաչում, չգիտեն տվյալ համայանքի ու եկեղեցու խնդիրները` ասում է Տեր Աբրահամ Քահանա Մալխասյանը՝ աստվածաբանության դոկտոր, որը 2012 թվականից  ծառայում է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայոց եկեղեցում։

Եկեղեցու Հոգևոր հովիվը համոզված է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ստեղծված անջրպետը կարող է վերանալ նաև հայ եկեղեցու շնորհիվ։

«Սփյուռքը երբեք բաժանված մի կառույց չի եղել: Այն միշտ ապրել ու շարունակում է ապրել հայրենիքով ու նրա խնդիրներով: Իհարկե, վերջին տարիներին Հայաստանում առկա տարբեր խնդիրները մի քիչ հեռացրել են ու տարանջատել են սփյուռքահայերից շատերին, սակայն մտածող ու գիտակից հայերից շատերն այսօր խորհում ու անհանգստանում են հայրենիքի ճակատագրով, պատրաստ են իրենց ուժերը ներդնել այդ խնդիրների վերացման համար», — ավելացնում է Տեր Աբրահամը:  

Տեր Աբրահամ Քահանա Մալխասյանը նաև անդրադարձել է եկեղեցու տարանջատումներին ու կուսակցությունների դերին այդ բաժանարարում: «Շատ հարցերում մենք կարող էինք ու կարող ենք լինել միասնական, սակայն թե՛ եկեղեցու, թե՛ այլ բաժանումների պատճառով այդ միասնությունը տեղի չի ունենում, իսկ համահայկական հարցերը մնում են անլուծելի»:

Back to top button