Միջազգային

C 300- ից հետո՝ Նավթ՝ ապրանքի դիմաց. ՌԴ- Իրան հարաբերությունները արագորեն զարգանում են

marlenahovsepyan

Կրեմլը հայտարարել  է Իրանի հետ առևտանավթային  գործարքի մեկնարկի մասին. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան սկսել է Իսլամական Հանրապետության հետ բարտերային գործարքի իրականացման նախագիծը, որը ենթադրվում է նավթի դիմաց ապրանքների մատակարարում։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը  հայտարարել է, որ ապրանքափոխանակության գործարքն արդեն իրականացման փուլում է։ «Այն որևէ փաստաթղթով  չի արգելվում, գործող  պատժամիջոցների ռեժիմին նույնպես չի հակասում»,- ասել էր ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվան չեղյալ էր հայտարարել Իրանին C300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին արգելքը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում արձանագրված առաջնթացն է դարձել C 300 համակարգերի մատակարարման էմբարգոն չեղյալ է հայտարարվելու պատճառ:

Իրանն ակնկալում է, որ С-300 համակարգերի կմատակարարվեն ընթացիկ տարում։ ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շահմանին Մոսկվայի քայլը անվանել է «ազդակ տարածաշրջանի կայունության ապահովման համար»։ Շահմանին միաժամանակ համոզմունք է հայտնել, որ զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը էական չէ Մոսկվա-Թեհրան հարաբերություններում «Ցանկանում եմ ընդգծել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերություններն ունեն հսկայական ներուժ»,- ասել է նա։

Իսկ ահա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգեր մատակարարելու հնարավորության կապակցությամբ։

Back to top button