ԿարևորՄիջազգային

Պուտինը հինգերորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինն այսօր հինգերորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Արարողությունը տեղի կունենա կեսօրին Կրեմլում։

Պուտինը նախագահի պաշտոնը ստանձնելիս արդեն չորս անգամ երդում է տվել։ Եվ ինչպես ՏԱՍՍ-ն է նշում, եթե 2000 թվականին 47-ամյա թեկնածուի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 52,94 տոկոսը, 2004 թվականին՝ 71,31, 2012 թվականին՝ 63,6, 2018 թվականին՝ 76,7, ապա այս տարվա մարտի ընտրություններում Ռուսաստանի 71-ամյա երկրորդ և չորրորդ նախագահը ռեկորդային թվով ձայներ է ստացել՝ 87,28%։

Ռուսաստանում երդմնակալության հատուկ արարողությունը մշակվել է 1996 թվականին, երբ առաջին նախագահ Բորիս Ելցինը երկրորդ անգամ պետք է ստանձներ երկրի բարձրագույն պետական ​​պաշտոնը: Արարողությունը տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, բայց դրա հիմնական կետերը մնում են նույնը:

Ինչպես խոստացել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երդմնակալության այսօրվա արարողությունը տեղի կունենա արդեն իսկ հաստատված արձանագրության համաձայն, բայց «որոշ նրբերանգներով»։ Կրեմլը չի հայտնել, թե որոնք դրանք։

Կարդացեք նաև
Close
Back to top button