Իր կենդանության օրոք նա տպագրված չտեսավ իր «Բարբառային բառարանը»։ Հավաքեց, ամբարեց Վանի ու մերձակայքի հետաքրքիր բառերը, Մանչեստրում թեմի առաջնորդ եղած ժամանակ ի մի բերեց 2446 բառ «ի պետս ճոխության հայոց»։
Այսօր էլ հետաքրքիր է իմանալ, օրինակ, որ «անիծը ոջլոց հավկիթն է», խոպանը` անգործը, դատարկաշրջիկը, կոպը աչքի շուրթն է, իսկ եթե ասես «փըշտ» կամ «օշտ», ապա կատուն ու շունը կփախչեն հեռու։
Խոհանոց, տուն, այգի` կյանքի բոլոր ոլորտների համար այս բառարանն ունի բացատրություն։ Հայր Ղևոնդը մահվանից առաջ մի վերջին ցանկություն հայտնեց` տպագրված տեսնել իր գործերը։ «Բարբառային բառարանը» շուտով լույս կտեսնի։