ԿարևորՀասարակություն

Ապրիլի 12-ին վթարից տուժած 20 զինծառայողից 8-ը դուրս է գրվել հիվանդանոցից. ՊՆ

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։

Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button