ԿարևորՀասարակություն

Դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտների նկատմամբ կիրառել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն․ Հայկ Կոստանյան

Երևանում դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն աշակերտների նկատմամբ: Ինչպես ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, տեղեկատվությունը փոխանցվել է ՔԿ։

«Հարգելի գործընկերներ,

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ:

Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,-գրել է նա։

Back to top button