Միջազգային

Քուրդ ակտիվիստների թաղմանը մասնակցել են հազարավոր մարդիկ. թուրք ոստիկաններ գերադասել են այնտեղ չերեւալ

Դիարբեքիրում այսօր հազարավոր մարդիկ են մասնակցել Փարիզում անցած շաբաթ սպանված քուրդ երեք ակտիվիստուհիների թաղմանը։

Անվտանգությունն ապահովում են  Խաղաղության եւ ժողովրդավարության քրդական կուսակցության կամավորականները։ Թուրքական ոստիկանության ներկայացուցիչները բողոքի վայրում չեն եղել։

Քրդերը ակտիվիստների սպանության մեջ մեղադրում են թուրքական հատուկ ծառայություններին, իսկ Անկարան պատասխանատու է համարում Քրդական բանվորական կուսակցությանը, որի համահիմնադիրներից էր սպանվածներից Սակինե Ջանսիզը։

 

Թողնել պատասխան

Back to top button