Էկոսֆերա

Խանջյան փողոցում տնկվում են ձիակասկ պավիա տեսակի ծառեր, ինչպես Փարիզում է․ «Էկոսֆերա»

«Ծառերի փոխարինումը արժեքավոր ծառատեսակներով» ծրագրի շրջանակում Խանջյան փողոցի սիզամարգային հատվածում ստեղծվում է նոր ծառուղի, որտեղ տնկվում են ձիակասկ պավիա տեսակի ծառեր։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը․

«Խանջյան փողոցն ընդգրկված էր ծառերի փոխարինման ծրագրում՝ այն պատճառով, որ վերջնամասում ունենք մոտ 15 թեղիներ։ Այժմ մենք ամբողջ փողոցը կտնկենք ծառերով, կհասնենք թեղիներին, մեծ արանք կթողենք, որ թեղիներից վարակ չփոխանցվի ծառերին, մինչև կլինի քաղաքապետի համապատասխան որոշումը և գուցե աշնանը կավարտվեն։ Շուրջ 1կմ ողջ Խանջյան փողոցով տեղադրվում են ձիակասկ պավիա տեսակի ծառեր, դրանք կարմիր ծաղկող «каштан»-ներն են, արժեքավոր են և ձևավորում են մեծ սաղարթ։ Օրինակ՝ դրանք զարդարում են Փարիզը»։

Back to top button