Էկոսֆերա

Հավերժական կրակի մոտ խոնարհած ծաղիկները կդառնան հումուս՝ ծաղիկների աճեցման համար․ «Էկոսֆերա»

Բազմահազար մարդիկ Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին:

Հավերժական կրակի մոտ խոնարհած ծաղիկներն ավելի ուշ հավաքվելու են։ Այդ հարցում Երևանի քաղաքապետարանին աջակցելու է «Արալեզ» բարեգործական կազմակերպությունը։

Մասնավորապես, ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, կազմակերպության ներկայացուցիչները տեղում ծաղիկներից առանձնացնելու են պոլիէթիլենային մասը, մնացած աշխատանքն էլ իրակացնելու են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հավաքված ամբողջ ծաղիկները կտեղափոխվի ՀՈԱԿ-ի տնկարանում հատուկ առանձնացված տարածք, որտեղ դրանք կվերածվեն հումուսի՝ հետագայում նորից ծաղիկներ աճեցնելու նպատակով։

Back to top button