Միշտ ներկա

Ռոմանի երազանքն իրականացավ, իսկ ինքը հավերժ մնաց Արցախում․ «Միշտ ներկա»

Մարտունու շրջանի Գիշի գյուղի անմահ հերոսներից է Ռոման Աղաբեկյանը։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Ռոմանի խիզախության ու արիության համար նրան շնորհվեց լեյտենանտի կոչում, իրականացավ վերջինիս երազանքը։ Որպես սպա Ռոմանը մարտնչեց և զոհվեց պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին։ Իսկ մի քանի ժամից զինադադար հայտարարվեց։ Հարազատներն ու Ռոմանին ճանաչողները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ նա չկա։

Ռոմանի հորաքույրը՝ Նունեն, գյուղի խանութում էր աշխատում։ Հիշում է, երբ դիրքերից իջնում էր, մինչ տուն հասնելն անպայման մտնում էր խանութ և սիրելի հորաքրոջ որպիսությունը հարցնում։ Հորաքույրն ասում է. «Էնքան բոյավա իլալ Ռոմանը, միշտ ասեյիսում իլալ, պատառ կռաց վէր կարիմ պաչիմ»։

Ավաղ, 2023 թվականին, կորցնելով հայրենիքը, Ռոմանը հավերժ մնաց հայրենի գյուղի գերեզմանատանը։ Գիշեցիները հարգանքով ու հպարտությամբ են խոսում Ռոմանի մասին, գնահատում նրա կատարածն ու անցած ուղին։ Ռոմանը հետմհու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։

Back to top button