Միշտ ներկա

Մեծ սիրո ապացույցը՝ Սերինեն, ծնվեց հոր զոհվելուց հետո․ «Միշտ ներկա»

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սուրեն Աբրահամյանը կրում էր զոհված հորեղբոր անունը։ Հորեղբայրը զոհվել էր 1993-ին՝ 24 տարեկանում։ «1995 թվականին երեխաս ծնվեց, չգիտեմ՝ ինչու, որոշեցի տեգորս անունը դնել, ասացի՝ թող անունը շարունակվի, շատ լավ տղա էր», — պատմում է մայրը՝ տիկին Արմինեն։

Հետո, երբ որդու 20-ամյակը լրացավ, սկսեց անհանգստանալ, վախենալ, որ հանկարծ որդուն մի բան չպատահի։ Այսօր մայրը, աչքերը սրբելով, խոսում է որդու մանկության ու պատանեկության մասին։

Back to top button