Միշտ ներկա

Անավարտ երազանքներ ու հարազատ տան պատից կախված հուշեր․ «Միշտ ներկա»

Հովհաննեսը երազում էր «Քեմրի» մակնիշի մեքենա ունենալու մասին։ Ասում էր` էնքան եմ աշխատելու, որ երազնաքս իրականություն դարձնեմ։ Ավաղ, 2020 թվականի պատերազմը խանգարեց։ Հովհաննեսը եղբոր՝ Գևորգի հետ կամավորագրվեց ու պաշտպանության անցան Ջրականի դիրքերում։

Թեժ պատերազմ էր, ուժեղ մարտեր էին ընթանում՝ հատկապես Ջրականի ուղղությամբ։ Մայրը պարբերաբար էր որդիների հետ կապ հաստատում, ու հակառակ ծայրահեղ ծանր իրավիճակին՝ որդիներն անընդհատ գոտեպնդում էին մորը ու ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, և շուտով ավարտելու է պատերազմը ու իրենք էլ շատերի պես տուն են վերադառնալու։

Back to top button