ԱՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղի ուսուցիչ Մակենա Բաղրյանը մշտապես ասում էր, որ մարդ պետք է իմանա ինչո՞ւ համար է աշխարհ եկել ու ի՞նչ է թողնելու իրենից հետո։
Մակենան 2020 թվականի պատերազմի կամավորներից էր։ Մակենան և Էլվինան նույն գյուղից էին․ սովորում էին նույն դպրոցում, ունեին մեծ շրջապատ, որտեղ էլ իրար տեսել, հավանել, սիրահարվել ու ընտանիք են կազմել։
Մակենայի այրին ասում է, որ իրենք 21 տարվա երջանիկ կյանք են ունեցել։ Մակենան չտպագրված մի շարք ստեղծագործություններ ունի, որը կինը ցանկանում է տպագրել ու երգի վերածել։ Նա շատ էր սիրում երգել․ երգելու ձիրքը ժառանգել էր մորից՝ Գեղեցիկ Ազիզյանից, ով տարիներ շարունակ եղել է գյուղի ակումբավարը։
Մակենա Բաղրյանի վերջին երգը՝ «Հորովել»-ը, եղել է խրամատում։ Մակենայի զոհվելուց հետո Քերթի մշակույթի տունը կրում էր Մակենա Բաղրյանի անունը։
Մակենա Վալերիի Բաղրյանը իր զինակից ընկերների հետ զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Ավան» կոչվող տեղամասում, անօդաչու թռչող սարքի հարվածից։