Միշտ ներկա

Մարտինը կնոջն է հանձնել իր որոշ իրեր՝ հետ վերադառնալու հույսով․ «Միշտ ներկա»

2020թ․ սեպտեմբերի 27–ին Մարտին Սերժիկի Մարտիրոսյանը կամավորագրվել էր որպես հրետանավոր և մասնակցել Մարտունու երկրորդ պաշտպանական շրջանի պաշտպանությանը։

Մարտինի նպատակը մեկն էր` իր երեք ու աշխարհի բոլոր հայ երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն պարգևելը։ Մարտինին հայրենի Ճարտարում բոլորը գիտեն, նրան կարող է բնութագրել յուրաքանչյուր ճարտարցի, ասում է որդեկորույս մայրը՝ տիկին Սիլվան։

Ամուսնացել էր սիրած աղջկա հետ և ունի երեք դուստր։ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին լրացել էր փոքրիկ Սյունեի մեկ տարեկանը, իսկ սեպտեմբերի 27-ին Մարտինը կամավորագրվեց և մեկնեց պատերազմ՝ կնոջ ափի մեջ թողնելով ոսկյա շղթան, ամուսնական մատանին՝ վերադառնալու հույսով։

Մարտին Սերժիկի Մարտիրոսյանը ռմբակոծության հետևանքով իր զինակից ընկերների հետ քաջի մահով ընկավ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին «Ավան» կոչվող տեղամասում։

Կարդացեք նաև

Back to top button