Միշտ ներկա

Գիշիում մնացած երկու Կամոների գերեզմանը. «Միշտ ներկա»

Դեռ մանկուց Կամոն շատ էր սիրում հայրենասիրական երգեր, ոտանավորներ, ու քանի որ կրում էր Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհված հորեղբոր անունը, մշտապես տան պատից կախած նրա լուսանկարը վերցնում, ուշադիր նայում ու պապիկին անդադար հարցեր էր տալիս զոհված հորեղբոր ու պատերազմի մասին։

Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում էր ապրում Կամոյի ընտանիքը։ Կամոն մինչև դպրոց գնալը գրել ու կարդալ գիտեր։ Դպրոցական տարիքում սկսեց հայրենասիրական բանաստեղծություններ գրել, որոնք տպագրվում էին թերթերում։

Գրականության ու պատմության ժամերին հաճախ էր խոսում հայրենիքի մասին, օրինակ բերում իր իմացած հերոսներին։

Back to top button