Միշտ ներկա

Բալեքս աղավնիներ են դարձել ու երկինք բարձրացել. Արսենն ու Սամվելը զոհվեցին մեկ օրվա տարբերությամբ. «Միշտ ներկա»

Եղբայրներից կրտսերը` Արսենը զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում, ավագը` Սամվելը, հաջորդ օրվա լուսադեմին` «Եղնիկների» դիրքերում։

Ապրում էին Մարտակերտում։ Մայրը` տիկին Ալլան, բռնել է բռնագաղթի ճանապարհը և այսօր Երևանում է` 17 տարի պաշտպանության  բանակում ծառայելուց հետո։ Երկու զավակներին կորցրած կինը այսօր մենակ է մնացել` առանց ապագայի տեսլականի։ Ողջ  գիտակցական   կյանքը նվիրել  էր զավակներին, ամեն ինչ արել է, որ իր երեխաների մանկությունն անցնի հետաքրքիր և ուրախ։

«Բալեքս աղավնիներ են դարձել ու երկինք բարձրացել». հուզմունքի և արցունքների միջից լսում եմ որդեկորույս մոր ձայնը։

Back to top button