Միշտ ներկա

Մինչև պատերազմը Սամվելն ու ընկերը խաչքար են կառուցել ու փորագրել իրենց անունները․ «Միշտ ներկա»

Մինչև երկու տարեկանը Սամվելի մոտ բժիշկները գաղտնի թոքաբորբ են հայտնաբերել՝ վերհիշելով որդու մանկությունը՝ պատմում է որդեկորույս մայրը: Ծնողները հույս չունեին, որ որդին կփրկվի, բայց Աստծո նախախնամությամբ, ժամանակ անց երեխան առողջացավ։

Սամվելը շատ հետաքրքիր մանկություն է ունեցել Արարատի մարզի Գինեվետ համայնքում։ Մինչև հինգերորդ դասարանը սովորել է տեղի դպրոցում՝ գերազանց գնահատականներով։ Սամվելը 5-րդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը որոշեց տեղափոխվել ՌԴ։ Այնտեղ էլ Սամվելը հաճախում էր ֆուտբոլի և շախմատի պարապմունքների։ Մասնակցել է մի շարք մրցույթների, արժանացել շախմատից սպորտի վարպետի կոչման։ Տիկին Հասմիկը հուզվում, բայցև չի կարողանում որդու մասին անցյալով խոսել։

«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է», — ասում էր ժամկետային զինծառայող Սամվել Գևորգյանը, որի ծառայությունն անցել է հենց Մատաղիսում։ Զինվոր տղան ամեն անգամ մայրիկին զանգելիս այսպես էր սկսում զրույցը․ «Մայր իմ սուրբ ու բարի»։ Այս արտահայտություններով է հիմնականում Սամվելի մայրը՝ տիկին Հասմիկը, որդու մասին պատմությունները սկսում։ Սամվել Գևորգյանը հուղարկավորված է Արարատի մարզի Գինևետ գյուղում։

Back to top button