Միշտ ներկա

Զինղեկն իր աշակերտների հետ զոհվեց նույն դիրքում, իսկ փոքրիկ Հայկը չհասցրեց վայելել հոր սերը․ «Միշտ ներկա»

«Ծէր ցավը տանիմ, տուք էլ տեսեք էս կըռեվը»․ այս խոսքերը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին լացակումած հայացքով վերջին անգամ նայելով երեխաների աչքերին՝ ընտանիքի մյուս անդամների հետ նկուղ իջեցնելու ժամանակ ասել է 44-օրյա պատերազմի ժամանակ փառքով նահատակված պահեստազորի ավագ լեյտենանտ, Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի զինղեկ, 37-ամյա Արմեն Դոլուխանյանը։ Պատմում է կինը՝ Հերմինեն ու, աչքերից արցունքները սրբելով, խոսում ամուսնու մարդկային արժեքների, բազմազբաղվածության ու հայրենասիրության մասին։

Back to top button