Միշտ ներկա

Արթուրն իր զինվորներին մենակ չթողեց` մտածելով, որ տանը Տիգրան ունի. «Միշտ ներկա»

«Արթուրի հետ ապրել եմ երեք տարի և երեք ամիս։ Չնայած շատ կարճ համատեղ կյանք ենք ունեցել, բայց միևնույն ժամանակ այդ քիչ ժամանակահատվածում Արթուրը կարողացել է ամբողջ սրտով նվիրվել ինձ ու դարձնել աշխարհի երջանիկը։ Մինչ 2020 թվականի պատերազմը մենք արդեն ունեինք մեր առաջնեկին՝ Տիգրանին, որին շատ-շատ էր սիրում Արթուրը, երգեր էր ասում անընդհատ, բայց օրորոցայինի փոխարեն «Գետաշեն» էր երգում, «Յարխուշտա» էր պարում։

2020 թվականի հոկտեմբերին իմացա, որ սպասում ենք երկրորդ բալիկիս։ Անհանգիստ էի, քանի որ պատերազմ էր, եղբայրս ու ամուսինս էլ մարտադաշտում։ Ավաղ, հոկտեմբերին եղբորս մահվան լուրը լսեցինք։ Արթուրին զանգեցի խնդրեցի, որ տուն գա, վախի զգացում ունեի։ Արթուրը պատասխանեց․ «Էլ նման բան չասես, դու հիմա Տիգրանին գրկում ես ու քնում, իսկ իմ մոտ 24 Տիգրան կա, որոնց մայրերը նույնիսկ չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ»», — անվերջ վերհիշում ու պատմում է սիրելի ամուսնու հետ ունեցած հուշերն ու զրույցները երիտասարդ կինը՝ Մարինան։

Հուզվում, ապա աչքերը սրբում ու շարունակում է բնութագրել իր 13 տարվա զինծառայող ամուսնուն, որը պատերազմի օրերին ծառայում էր Ստեփանակերտի կենտրոնական ենթակայության զորամասում՝ որպես ավագ լեյտենանտ։

Back to top button