Միշտ ներկա

Կառլենի կենացները և եղբոր՝ դեռ չիրականացված երազանքը․ «Միշտ ներկա»

«Ամեն տարի «տանկիսիտի օրը» հայրս քեֆ էր կազմակերպում մեր տանը՝ հրավիրում մարտական ընկերներին, մեր հարազատներին ու հարևաններին։ Շատ կենացներ չէր սիրում ասել, բայց ամեն անգամ սեղան նստելիս անպայման խմում էր հայրենիքի համար զոհված, ինչպես նաև ապրող հերոսների կենացը։ Ամեն անգամ, երբ եղբայրներով կամ ընկերներով հավաքվում էին մեր տանը, վերհիշում էին Արցախյան ազատամարտի օրերը, իսկ մենք կողքից ոգևորվում էինք»․ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից քսանամյա Կարեն Ալավերդյանն այսպես է հիշում հորը՝ Կառլենին, որը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։

Back to top button