ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պրոթեզների պատյաններ․ ֆիզիկականից առավել հոգեբանական օգնություն «ՕԳՆԻ»-ից և EngineerX-ից

EngineerX ընկերությունը, «ՕԳՆԻ» ՀԿ-ն և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը համատեղ կազմակերպել են արդյունաբերական դիզայնի հաքաթոն: «ՕԳՆԻՐ»-ը բարեգործական կազմակերպություն է, որը փորձում է օգնել պրեթեզավորման կարիք ունեցողներին՝ ստեղծելով և անվճար տրամադրելով դրանք։ Մրցույթն ազատ ստեղծագործելու հնարավորություն է տվել ինդուստրիալ դիզայներներին և ինժեներներին։ EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին գործընկերը Հայաստանում` աշխարհի լավագույն դիզայնի և ինժեներական գործիքները հասանելի դարձնելով մեր երկրի մասնագետների համար:

44-օրյա պատերազմից հետո տարբեր նախաձեռնություններ անդամահատված զինվորներին տրամադրում են պրոթեզներ։ Թեև նրանք կարողանում են քայլել այդ պրոթեզներով, սակայն հոգեբանական որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, ունեն։

Պրոթեզների ֆունկցիոնալ, շարժվող մասերը նույնն են, սակայն կախված մարդու հասակից, քաշից դրանք միմյանցից միլիմետրերով տարբերվում են։ Սա նշանակում է, որ հնարավոր չէ պրոթեզի համար ունիվերսալ պատյան ստեղծել, սակայն հնարավոր է այն նախագծել այնպես, որ հոգեբանական առումով հավելյալ վստահություն տա դրա կարիքն ունեցող մարդուն։

Լուս՝ «ՕԳՆԻ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի

Այս խնդրիրը համատեղ փորձել են լուծել «Օգնի» նախաձեռնությունն և EngineerX ընկերությունը։ Գործընթացը հետևյալ կերպ է ընթանում․ ինժեները շարժական սկաներով եռաչափ սկանավորում է ոտքը։ Ստացված համակարգչային մոդելը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով սկսում է մոդելավորել պատյանի ներքին կառուցվածքը, որով այն պիտի ամրանա պրոթեզի վրա։ EngineerX-ի բիզնեսի զարգացման ղեկավար Վարդան Քյուրումյան․

«Այսինքն, ի՞նչ է արվում։ Մարդը կորցրել է մեկ վերջույթը, ծնկից  վերև անդամահատված  է և ծնկից սկսվող պրոթեզ  ունի, բայց մյուս ոտքը առողջ է։ Սկանավորվում է առողջ ոտքը , դրանից  հայելային պատյան է մոդելավորվում , այսինքն՝ մյուս ոտք, ու այդ մյուս ոտքի եռաչափ մոդելի վրա ստեղծվում է պատյանը, որը գրեթե իր մյուս առողջ ոտքին համարժեք արտաքին կանստրուկցիա է։ Երբ մարդն այդ պատյանն ունի իր պրոթեզի վրա, դրա վրայից շալվարը հագած վիճակում ընդհանրապես չի էլ երևում, որ դա պրոթեզ  է։ Հոգեբանական առումով շատ անդամահատված մարդկանց հավելյալ վստահություն է տալիս իրենց տեսքի, արտաքինի մասին»։

EngeneeriX  ընկերությունը հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսյանը 2020թ-ին։ Ընկերությունն ինժեներական ծառայություն է մատուցում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների ընկերություններին։  Վերջերս այն հայտարարել է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ իր նոր համագործակցության մասին։ EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին գործընկերը Հայաստանում: Ընկերության հայաստանյան ինժեներական թիմը 10 հոգանոց է։  EngineerX-ի բիզնեսի զարգացման ղեկավար Վարդան Քյուրումյան․

«SolidWorks-ը եռաչափ մոդելավորման գործիք է։ Ի՞նչ են անում ինժեներները․ ինչ  տեսնում ենք մեր շուրջն ինչ-որ տեղ արտադրվել է: Արտադրվելու համար դա պետք է նախագծվի։ Նախագծում կատարում են ինժեներները։ 30-40 տարի առաջ դա եղել է ձեռքով՝ թղթի վրա, այսօր դա արվում է համակարգչային ծրագրի միջոցով։ Օրինակ այս միկրոֆոնը կամ միկրոֆոնի շտատիվն ունի 20-30 դետալ, այդ դետալները առանձին-առանձին պետք է նախագծվեն, միասին պետք է հավաքվեն, մինչև արտադրվելն իրենց  ֆունկցիոնալությունը պետք է ստուգվի ծրագրային ապահովման միջոցով, դրանից հետո արդեն արտադրվում է, իսկ արտադրողին պետք են գծագրեր, կոնկրետ չափեր, որը տրվում է ծրագրային ապահովման՝ SolidWorks-ի միջոցով։ Ինքս լինելով ինժեներ և 90-ականներին սովորելով, երբ Հայաստանում մեր տրամադրության տակ չկային այսպիսի համակարգչային գործիքներ, բոլոր աշխատանքներն արել եմ թղթի վրա, հիմա արդեն սովորել եմ եռաչափ մոդելավորման ծրագրերով աշխատել, պատկերացրեք, որ մոտ 10 անգամ ավելի էֆֆեկտիվ է դառնում ինժեներների աշխատանքը»։ 

Օգտագործելով SolidWorks-ը հայաստանյան ընկերությունները՝ ծառայություն են մատուցում ամերիկյան ընկերություններին, օրինակ՝ ավիացիոն ոլորտում։

«Հայաստանում շատ լուրջ ինժեներական էկոհամակարգ ունենք․ նախագծող, գծագրող, հետազոտական և զարգացման ոլորտի ինժեներներ որոնք ունակ են ծառայություններ մատուցելու համաշխարհային գրանտներին»։

Օգտագործելով SolidWorks-ը ամերիկյան հաճախորդի համար Հայաստանում նախագծում են մետաղական պրոֆիլների արտադրության հոսքագծեր, ծառայություններ են մատուցում եվրոպական, չինական ընկերություններին՝ ավտոմոբիլաշինության ոլորտում։  

Back to top button