Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության բազմաթիվ երկրների կողմից վավերացումները նպաստում են Դատարանի գործունեության արդյունավետությանը։
Մի քանի օր առաջ ՀՀ վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը։ ՄՔԴ կանոնադրության վավերացմամբ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունները, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունները քննության առարկա դարձնել ՄՔԴ-ում, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։
Սա նշանակում է, որ արդեն իսկ կատարված պատերազմական հանցագործությունները կարող են ՄՔԴ իրավազորության առարկա դառնալ․
- Ի՞նչ ժամանակագրական հատվածի և ի՞նչ հանցագործությունների շրջանակի մասին է խոսքը։
- Արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնատար անձիք օգտվում են անձեռնմխելիությունից։
- Արդյո՞ք միջազգային քրեական և միջազգային հումանիտար իրավունքներն այսօր կանխարգելիչ և բավարար պաշտպանիչ դեր չունեն։
«Ձեր փաստաբանը» հաղորդաշարի հյուրը Ամերիկյան համալսարանի դոցենտ, պրոֆեսոր, փաստաբան Արման Զրվանդյանն է։