Հայագիտակ

Հիշատակարանները բառեր են «ստեղծում» հայերենի համար․ «Հայագիտակ»

Երևանի մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանը, ուսումնասիրելով հարյուրավոր հայալեզու ձեռագրեր, հայտնաբերել է 1500-ից ավելի նորահայտ բառեր, որոնք օգտագործել են գրիչներն՝ ամփոփելով աշխատանքը ձեռագրի վրա։

Հիշատակարանները յուրովի հարստացրել են լեզուն, քանի որ գրիչն այստեղ տեքստի գերին չէր և, թեկուզ գրաբարով, բայց կարող էր օգտագործել իրեն հաճո, իր ճաշակով բառեր։

Հարությունյանն ասում է. «Ձեռագրերի հիշատակարաններից մեր բառարանագիրները սկսած Հայկազյան բառարանից, վերցրել են 3500 բառ։ Ես ևս 1500 բառ եմ գտել։ Չեմ ասի նորաստեղծ, քանզի հայտնի չէ` դրանք տվյալ գրչից առաջ եղե՞լ են, թե՞ ոչ, բայց նորահայտ, քանի որ մինչև հիմա հայտնի չեն եղել»։

Իհարկե, լեզուն ամենաառատը հարստացրել է մեծն Նարեկացին, ով ստեղծել է 700 նոր բառ, որոնք հետագայում բազմիցս օգտագործել են գրիչները։

Back to top button