Բիզնես բանաձև

Ֆինլանդացիներին թույլ կտան իմանալ գործընկերների աշխատավարձի չափը․ «Բիզնես բանաձև»

Ֆինլանդացիները կկարողանան գործատուներից հարցնել, թե որքան են վաստակում ընկերության մյուս աշխատակիցները: Դա պետք է օգնի նվազեցնել տղամարդկանց և կանանց աշխատավարձների միջև տարբերությունը:

Վերջին 2 տասնամյակի ընթացքում մոլորակի հարստության չափը եռապատկվել է: Դա տեղի է ունեցել ոչ թե համախառն ներքին արդյունքի աճի, այլ անշարժ գույքի թանկացման հաշվին:

Ինդոնեզիայի գլխավոր հոգևորական խորհուրդը կրիպտոարժույթները ճանաչել է «հարամ»: Ըստ խորհրդի՝ մուսուլմանները պետք է հրաժարվեն կրիպտոարժույթների գործածումից, քանի որ դա կապված է մոլության հետ և չի համապատասխանում Շարիաթի օրենքներին:

Չինաստանի կառավարությունն ԱՄՆ-ին կոչ է անում չմիջամտել մոլորակի արտադրական շղթաների բնականոն ընթացքին։ ԱՄՆ-ն Intel կորպորացիային թույլ չի տալիս Չինաստանում գտնվող գործարանում ավելացնել միկրոսխեմաների արտադրությունը:

Back to top button