Սփյուռքի ձայնը

Ծանոթ ու անծանոթ գրողները՝ մեկ տեղում. «Սփյուռք» մատենաշարում տարբեր ժամանակների ստեղծագործողներն են. «Սփյուռքի ձայնը»

Տարբեր ժամանակաշրջաններում ստեղծագործող սփյուռքահայ գրողների գործերն արդեն մի քանի տարի հրատարակվում են «Սփյուռք» մատենաշարում։ Գրականագետ, գրող և սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանը մատենաշարում ներկայացված գրողների գործերի ուսումնասիրությամբ է զբաղվում տարիներ շարունակ:

«Սփյուռքյան գրողները մի քանի խմբի են բաժանվում. նրանք, ովքեր ներկայացված են եղել սովետահայ գրականության մեջ, ինչը բացատրվում էր այդ համակարգի հետ նրանց ունեցած վերաբերմունքով: Եվ գրողներ, որոնք բարձրարժեք գործեր էին ստեղծում, սակայն մուտք չունեին սովետահայ գրականություն՝ իրենց գաղափարների պատճառով», — ասում է սփյուռքագետը:

Նա բազմաթիվ ուսումնասիրություններ է արել, բացահայտել այնպիսի գրողների, որոնց մասին չգիտեն անգամ սփյուռքում: «Շատերը Սփյուռքում իմ գործունեությունը քննադատում են, շատերը՝ քաջալերում՝ ասելով, որ այդ բացահայտումները հայ գրականության զարգացմանը մեծ նպաստ են բերում», — նշում է Արթուր Անդրանիկյանը:

Գրականագետն ասում է՝ սփյուռքի գրողներին բացահայտելով՝ հնարավոր է պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու ապրած կյանքի ու պատմության կերտման մասին:

Back to top button