Վերնատուն

Զախեր Մազոխը, Վարդգես Պետրոսյանը, «Մանոն Լեսկոն» և ընթերցողական պահանջները․ «Վերնատուն»

Ո՞ր գրքերն են պահանջված այսօր ընթերցողների շրջանում, ի՞նչ խնդիրներ ունեն նորաստեղծ հրատարակչությունները, ի՞նչ շեշտադրմամբ են տպագրվում հերթական գրքերը։

Բանաստեղծ, «Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանն ասում է, որ իրենց հրատարակչությունը փորձում է լրացնել այն բացերը, որոնք այլ հրատարակչությունների դիտանկյունից դուրս են մնացել և հենց սկզբից սկսել են հրատարակել պատանիների և դեռահասների համար։

«Դարակ» հրատարակչությունը շուրջ երեք տարի է, որ գործում է, 70 անուն գիրք՝ թարգմանություններ, գեղարվեստական, մանակպատանեկան գրականություն։ Ըստ տնօրենի՝ կարևոր է պատանիների շրջանում հենց սկզբից գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը։ «Ամենամեծ խնդիրը ընթերցանության պակասն է։ էսօր շատ հաճախ ասում են՝ միայն թե կարդան, բայց դա էլ է չափազանցված մոտեցում։ Մեր խնդիրը ընթերցանության մակարդակը բարձրացնելնէ, և կարծում եմ, որ մեր երիտասարդությունն այսօր կարդում է», – ասում է Աշոտ Գաբրիելյանը ընթերցողին նույնացնելով հեռուստադիտողի հետ․ «Ընթերցողը նույն հեռուստադիտողն է։ Մեկը նույն գիրքը կարող է մասնագիտական հայացքով ընթերցել, մյուսը՝ ժամանցի համար»։

«Դարակի» ամենապահանջված գիիրքը եղել է Աբա Պրևոյի «Մանոն Լեսկոն», որը նույնիսկ վերահրատարակվել է։ Աշոտ Գաբրիելյանն ասում է, որ 90-ականներին այն նույնպիսի պահանջարկ է ունեցել․ «Գիրքը ձեռքից ձեռք էր անցնում և չեմ կարող բացատրել այդ գրքի ֆենոմենը ինչումն է։ Պիտի ասեմ որ պատերազմական իրավիճակը չի ստիպել մարդկանց «Մանոն Լեսկո» կարդալ»։ Աշոտ Գաբրիելյանը նշում է, որ պատերազմները, անկայունությունն ու անորոշությունը խանգարում են, որ մարդիկ գրախանութներ հաճախեն, գիրք գնեն։

«Բոլոր հրատարակչությունների անունից կարող եմ վստահ ասել, որ պատերազմական իրավիճակը մեծ հարված հասցրեց գրահրատարակչական ոլորտին»,- ասում է Աշոտ Գաբրիելյանը։

Back to top button