Վերնատուն

«Արվեստի դեսպանները» միջազգային արվեստի շուկայում. «Վերնատուն»

«Art Embassy» արվեստի կենտրոնը 10 արվեստագետի աշխատանքներ ներկայացնելու է արվեստի երկու միջազգային հեղինակավոր տոնավաճառում։

Արտերկրում ներկայանալուց առաջ կենտրոնի տարածքում օրերս բացվեց «Արվեստի դեսպանները» խորագրով ցուցահադեսը։ «Art Embassy» արվեստի կենտրոնի համահիմնադիր, նորարարությունների կառավարման մասնագետ Դավիթ Մելիքսեթյանն ու կենտրոնի ռեզիդենտ, արվեստագետ Էդիթ Սիմոնյանը խոսում են արվեստի միջազգային շուկաների, հայկական արվեստի մրցունակության մասին։

Դավիթ Մելիքսեթյանն ասում է, որ հայաստանյան ժամանակակից արվեստը ոչ միայն առանձնահատուկ է, այլև մրցունակ, որակով չի զիջում այլ երկրների աշխատանքներին, նույնիսկ առավելություններ ունի։ Սակայն միջին վիճակագրական կոլեկցիոներները սովորաբար տեղյակ չեն հայկական արվեստի մասին։

Էդիթ Սիմոնյանն ասում է առաջին անգամն է մեծ գործերով ներկայանալու արտերկրում, աշխատում է ծաղկաթերթերով, ծաղկանկարչություն, որը Ճապոնիայում հայտնի է օշիբանա անվանումով։ Արվեստագետն ասում է, որ իր գործերում հիմնականում սեր և համամարդկային խորհրդանիշներ է ներառում։

Back to top button