FLYONE ARMENIA ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։
Հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրեց ցուցադրական թռիչք, որն ուղեկցվեց ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։




