Վերնատուն

Մշակույթը՝ ռազմավարական այցեքարտ և խաղաղության խաչմերուկ․ զրույց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ․ «Վերնատուն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ զրույցի առանցքում մշակույթի ռազմավարական նշանակությունն է, դրա «տնտեսականացումն» ու մոնետիզացիան, ֆինանսավորման նոր մոդելն ու ինքնազբաղ արվեստագետների խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ Կաննի և Անսիի կինոփառատոններում ու Վենետիկի բիենալեում Հայաստանի ներկայացվածությանն, ինչպես նաև 2026 թվականի հոբելյանական միջոցառումների ծրագրերին։

Փոխնախարարի դիտարկմամբ՝ ժառանգությունն ու արվեստը ձևավորում են երկրի վարկանիշն ու դիմագիծը, իսկ ճիշտ մատուցված մշակույթն ունի այցեքարտային նշանակություն։ Ցանկացած երկխոսություն սկսվում է հենց մշակույթից, որից հետո միայն հնարավոր է զարգացնել տնտեսական, ռազմական ու ռազմավարական այլ ոլորտները։Մենք չենք կարող անընդհատ խոսել միայն մեր դարավոր մշակույթի մասին. կարևոր է, թե ինչ ենք ստեղծում այսօր։ Այն պետությունը, որն այսօր չի արարում վաղվա համար, չի կարող հզոր և հուսալի ապագա ունենալ։

Մենք պետք է մեր ժառանգությանը նայենք այսօրվա գիտելիքով ու հայացքով, բացահայտենք ու վերաբացահայտենք այն՝ անկեղծորեն առերեսվելով թե՛ պատմությանը, թե՛ մշակույթին։ Մեր մշակույթը երկար ժամանակ եղել է «մեկուսացված», մինչդեռ մենք պետք է բացվենք աշխարհի առաջ։ Այն ամենը, ինչ ստեղծում ենք, պետք է հասանելի լինի բոլորին՝ Ինդոնեզիայից ու Կորեայից, Իրանից ու Թուրքիայից մինչև Միացյալ Նահանգներ ու Եվրոպա։ Մենք երկար ժամանակ դժգոհել ենք Հայաստանի աշխարհագրական դիրքից, բայց իրականում այն շատ նպաստավոր է. ուղղակի պետք է փոխել դիտանկյունը։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության և մշակութային խաչմերուկ է։

Կարդացեք նաև

Back to top button