Վերնատուն

Ժամանակը արվեստագետների ընկալումներում․ ArtKvartal-ի նոր ցուցահանդեսը․ «Վերնատուն»

Պուշկին 4 հասցեում գտնվող ArtKvartal ժամանակակից արվեստի համայնքն իր ծննդյան տարեդարձը նշանավորեց In time խորագրով ցուցահանդեսով։

ArtKvartal–ի հիմնադիր արվեստագետներն ասում են, որ տարեդարձին նվիրված միջոցառումներն իրենց մոտ ավանդույթ են դարձել։ ArtKvartal-ի 11 ռեզիդենտ արվեստագետներ ներկայացնում են ժամանակի իրենց ընկալումները։

«Ընդհանուր գաղափարն այն էր, թե ո՞վ է արտիստը ժամանակի մեջ և ի՞նչ դեր ունի ժամանակը արտիստի աշխատանքում կամ կյանքում։ Այս հարցերի շուրջ կառուցվեց ցուցահանդեսի ամբողջական կոնցեպտը։ Արվեստագետները, բոլորը հենց այս խորագրի համար նոր գործեր ներկայացրեցին։ Ինչը որ շատ ուրախացրեց», – ասում է ցուցահանդեսի համադրող, ArtKvartal– հիմնադիր անդամ Սերո Սողոմոնյանը։

ArtKvartal-ի հիմնադիր, արվստագետ Հարություն Հովսեփյանը նշում է, որ հայաստանյան արվեստագետների աշխատանքները շատ մրցունակ են ամբողջ աշխարհում։

«Անցյալ տարի շուջ 6 միջազգային ցուցադրության եմ ներկա եղել, նաև մեկ բիեննալեի։ Նայելով և համեմատելով մեր արվեստագետների գործերի հետ հասկանում եմ, որ մերոնց աշխատանքները շատ ավելի ասելիք ունեն, կյանքի, կյանքի փիլիսոփայության,գլոբալ հարցերի հետ կապված, եվրոպայում ավելի շատ հեշտ միջոցների են գնում, գործերն էլ ավելի շուտ պրոպագանդա է հիշեցնում։ Եվ չէի ասի, որ իրենց արածը շատ նոր էր», – ասում է Հարություն Հովսեփյանը։

ArtKvartal-ի հիմնադիրները նպատակ ունեն InTime ցուցահանդեսը արտերկրում ցուցադրելու, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: InTime ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 25–ը։

Back to top button