
Աշխատողների միջազգային օրը Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունն անցկացրել է ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։
Երթը մեկնարկել է մետրոյի Երիտասարդական կայարանի հարակից այգուց և շարժվել դեպի Հանրապետության Հրապարակ։






