Ես քաղաքացիական ակտիվիստ ինձ երբեւէ չեմ համարել։ Ուղղակի չեմ սիրում անընդհատ երեւալ։ Ակտիվիստ չեմ, թեեւ հասարակական կազմակերպության անդամ եմ, գործակցել եմ տարբեր ՀԿ-ների հետ։ Մեկ անգամ եմ միայն, նաեւ ինձ համար կարեւոր մի օրենսդրական նախաձեռնության ժամանակ, ինչ-որ ակտիվություն հանդես բերել։ Եղել եմ այն խմբի հետ, որի դիրքորոշումը հակասում էր եւ’ իշխանության, եւ’ միջազգային կազմակերպությունների քաղաքականությանը։ Ու պարզ էր, որ այդ, այսպես ասենք, կռիվը մենք տանուլ էինք տալու։
Տանուլ էինք տալու ինչպես իշխանությանը, այնպես էլ այն հասարակական կազմակերպություններին, որոնք ստանում էին միջազգային դրամաշնորհներ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Ես այդ պարտությանը պատրաստ էի։
Հայաստանյան քաղհասարակության տարբեր խմբեր գրանտներ են ստանում տարբեր երկրներից ու կազմակերպություններից` ամերիկյան և ռուսական, եվրոպական և արևելյան։
Երեւանի պետհամալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը զբաղվում է հայաստանյան քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման խնդիրներով։ Վստահեցնում է՝ մեր քաղհասարակությունը կարող է գործել նաև առանց արտաքին ֆինանսավորման։
- Հայաստանն ունի՞ կազմակերպված, զարգացած եւ ամենակարեւորը, ինքնուրույն քաղաքացիական հասարակություն,
- իշխանություն-քաղհասարակություն հարաբերություններն ավելի շատ կոնֆլիկտայի՞ն են, թե՞ համագործակցային,
- դրամաշնորհային ծրագրերն արդյո՞ք սահմանափակում են կազմակերպությունների ինքնուրույնությունը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երեւանի պետհամալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանի հետ քննարկում էինք իշխանություն- հասարակություն հարաբերությունները եւ պարզում, թե ինչ դեր ունի այստեղ քաղհասարակությունը։