ԿարևորՔաղաքական

Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի հետ:

Պատգամավորները հանդիպել են նաեւ ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսին եւ Ալեքս Պադիլային:

Հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը` կարեւորելով ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը:

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման առանցքային գործոն:

Կարեւորվել է ԱՄՆ հետեւողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Back to top button