Սփյուռքի ձայնը

Ղրիմի հայկական հետքերով․ «Սփյուռքի ձայնը»

Ղրիմում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ (XIV-XVI դարերի ժառանգություն, որոնք գրեթե ամբողջությամբ ավերակների են վերածվել, սակայն համայնքը աշխատում է այդ ուղղությամբ, և պետության տրամադրած միջոցներով երկու եկեղեցիները վերանորոգվել են։

«Մենք ունենք հայկական գյուղ, որը հիմնվեց ուկրաինայի կազմում եղած ժամանակ։ Գյուղը կոչվել է Հայկավան։ 25 տարի այն միայն հողատարածք էր, ոչինչ հնարավոր չէր այնտեղ անել՝ չկային պայմաններ ապրելու համար։ Չկար էլեկտրականություն, գազ, ջուր։ Իսկ այսօր արդեն, 8 տարվա ընթացքում, այդ ամեն ինչը կա, գյուղը կանգուն է և գրեթե ութսուն տոկոսը արդեն կառուցված»,–ասում է Ղրիմի հայկական համայքի ղեկավար Գեորգի Հակոբյանը։

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ Սիմֆերոպոլում հարյուր տարուց ավել մենք եկեղեցի չենք ունեցել։ Հայկական գերեզմանատանը գործել է մի փոքրիկ մատուռ։ Այս տարի պետությունը երկու հողակտոր է տրամադրել համայնքին, մեկը՝ Սիմֆերոպոլում, մյուսը՝ Հայկավան գյուղում։

«Մեզ հայտնի «Մետաքսի ճանապարհ»–ը անցնում է հիմնականում հայկական գյուղերով։ Ու հայկական պատմությունը այստեղ շատ է։ Մեր փոխվարչապետ Կիվիկո Իրինա Վալերյեվնայի շնորհիվ մենք կարող ենք նորոգել և այցելուներին ցույց տալ մեր հայկական պատմությունը։ Ռուսաստանի կազմ վերադառնալուց հետո մեր համայնքը հզորացավ»,– ասում է համայնքի ղեկավարը։

Այնուհետև ավելացնում, որ «մենք պետք է միասնական լինենք ու աշխարհին ցույց տանք, որ մենք հայ ենք ու մենք ուժ ունենք, խելք արժանապատվություն և մենք հզոր ենք»։

«Հայկաշխարհ» կայքի հիմնադիր, խմբագիր Նաիրի Մկրտիչյան․ «5 տարի առաջ ստեղծվեց «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքը։ «Հայկաշխարհ» կայքը ստեղծելու գաղափարը պատկանում է իմ դուստր Արեգիին», – պատմում է Նաիրի Մկրտիչյանը։ Ավելի մանրամասնելով «Հայկաշխարհ» կայքի մասին տեղեկությունները և ներկայացնելով կայքի օգտակարությունը արևմտահայերենի պահպանության հարցում, ավելացնում է․ «Կայքը և՛ արևմտահայերեն է, և՛ արևելահայերեն, բաժանված է երկու մասի: Առաջին բաժինը 4-8 տարեկան երեխաների համար է, որտեղ ընդգրկել ենք ուսուցողական տեսանյութեր, մանկական երգեր, էլեկտրոնային խաղեր, իսկ երկրորդը մանկապատանեկան բաժինն է, որից կարող են օգտվել 16 տարեկան երեխաները: Այն ունի շտեմարան, նորություններ, ժամանաց, մենք և այլ բաժիններ»։

Կայքը ի սկզբանե նախատեսված էր 8-ից 16 տարեկան երեխաների համար, սակայն այն այսօր դարձել է մի յուրօրինակ կամուրջ աշխարհի հայախոս մեր հայրենակիցների համար։

Այն հնարավորություն է տալիս պահպանել արևմտահայերենը, ինչը հոգածության կարիք ունի: «Հայկաշխարհ»–ը հագեցած է խաղերով, հեքիաթներով, Հայաստանում և ողջ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, ուսուցողական նյութերով:

Back to top button