Սփյուռքի ձայնը

Կյանքը՝ երկու ճամպրուկում. հայրենիք գալու Արևիկ Վարդանյանի պատճառները. «Սփյուռքի ձայնը»

Արևիկ Վարդանյանը ծնվել է Հայաստանում, տարիներ անց կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել է ԱՄՆ, հետո՝ Կանադա։ Նա սովորել է տնտեսագիտություն, սակայն տարբեր ընկերություններում աշխատել է ծրագրերի պատասխանատու՝ ՏՏ ոլորտում։ Ութ ամիս առաջ Արևիկը որոշեց թողնել Կանադայում լավ աշխատանքն ու վերադարձավ Հայաստան։

«Ութ ամիս առաջ կյանքս դրեցի երկու ճամպրուկի մեջ և եկա Հայաստան, որտեղ ավելի շատ անելիքներ ունեմ, քան այլ երկրներում։ Յուրաքանչյուր հայ պետք է այսօր, այս օրհասական պահին լինի հայրենիքում և հայրենիքի կողքին։ Լավ ու բարեկեցիկ կյանք բոլոր ժամանակներում էլ կարող ենք ստեղծել այլ երկրներում, սակայն, եթե այսօր չպահենք մեր երկիրը, մեր վաղվա օրը անորոշ է լինելու», — ասում է Արևիկը։

Նա այսօր Հայ կամավորների միության «Էյ ՎԻ Սի» ծրագրում աշխատում է որպես կամավորական։ Արևիկ Վարդանյանը նաև հիմնել է հայագիտական կենտրոն, որում ընդգրկված գիտական ու տեխնոլոգիական հանրության շնորհիվ աշխարհին պատմելու ու ներկայացնելու է հայ գենի, հայի՝ քաղաքակրթույունների կայացման վրա ունեցած ազդեցության և այլ կարևոր փաստերի մասին։

«Շատերը քաղաքակրթությունների հիմնադիրներ համարում են շումերներին, սակայն քաղաքակրթությունների հիմնադիրը հայերն են։ Ավելին՝ մենք նաև «խաղի կանոններ» թելադրող ենք եղել։ Իմ և մեր թիմի նպատակն է «համաշխարհային հանրությանը մեր տեղն ու դիրքը ներկայացնելը», — ասում է երիտասարդ մասնագետը։

Back to top button