Էկոսֆերա

«Կովսականի» արգելանոցը, «Սոսիների պուրակը», նաև «Կաչաղակաբերդ» ազգային պարկից զգալի հատված մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Էկոսֆերա»

Արցախի հանրապետությունը կորցրել է ջրային, անտառային և հատուկ պահպանվող զգալի տարածքներ, «Էկոսֆերային» հայտնեց ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Գաբրիելյանը:

«Կանաչ Արցախ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող երկու հատուկ պահպանվող տարածք՝ «Կովսականի» արգելանոցն ու «Սոսիների պուրակը» մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ «Կաչաղակաբերդ» ազգային պարկից Արցախի հանրապետության տարածքում մնացել է մոտավորապես կեսը՝ 67 հազար հա-ից մնացել է 35-40 հազ․ հա-ն(դեռ ճշգրտման փուլում է)։

«Մենք ցուցակում ունենք մոտ 99 բնության հուշարձան, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեին, սակայն ուսումնասիրվել են 23-ը։ Ներկայացվածն արդեն հաստատված բնության հուշարձաններից է»,- ասաց Գաբրիելյանը։

Մեր դիտարկմանը, թե Հունուտի կիրճն արդյո՞ք ամբողջությամբ է անցել թշնամու վերահսկողության տակ, Գաբրիելյանն ասաց, որ դա էլ վիճելի հարց է։ «Այդ տեղամասը վիճելի հարց է, բայց կարելի է ասել, որ անցել է իրենց վերահսկողության տակ»,- ասաց նա։

ԱՀ-ին սահմաններում է Սխտորաշենի սոսին։ Ինչ վերաբերում է ջրային ոլորտում ունեցած կորուստներին,ապա Գաբրիելյանը տեղեկություն հայտնեց ՀԷԿ-երի մասով, կորցրել ենք 44 գործող և կառուցման փուլում գտնվող ՀԷԿ-եր, որից 30-ը՝ գործող, նրանց ջրօգտագործման ծավալը կազմել է 39 մլն 780 հազար։

Մեր զրուցակիցն անդրադաձավ նաև անտառային ոլորտում ունեցած կորուստներին՝ նշելով, որ տվյալները կարող են լինել փոփոխական, քանի դեռ ավարտված չեն սահմային ճշգրտման աշխատանքները։

Back to top button