Ֆրանսիայի խորհրդանիշն է աքաղաղը, Թուրքիայինը՝ ծերացած առյուծը, Ռուսաստանինը՝ արջը։ Հայաստանը մեկ խորհրդանիշ ունի՝ կնոջ՝ մոր խորհրդանիշ։
Թե հայ, թե օտար արվեստագետները Հայաստան երկիրը երիտասարդ, երկարամազ խոշոր աչքերով կնոջ տեսքով են պատկերել։
Մայր- կնոջ պաշտամունքը Հայաստանում եղել է դեռ վաղնջական ժամանակներից։ Այն իր արտացոլումն է գտել արվեստի տարբեր ճյուղերում` նկարչություն, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ։
Կին-Հայաստան խորհրդանիշի ամենացայտուն դրսևորումը Մայր Հայաստան արձանն է, որը կանգնեցվեց Իոսիֆ Ստալինի արձանի տեղում՝ Մոնումենտում։