Վահանը՝ Ձագիկ իշխանի որդին, որի մեջ չար ոգի էր մտել, երկար ժամանակ ճգնեց Տանձափարախի անապատում։ Բուժվեց ու դրա պատվին 911 թվականին կառուցեց նշանավոր Վահանավանքը։
Տանձափարախի կամ Բեխի անապատը շատ մոտ է Կապանին և գտնվում է սարի լանջին՝ անտառի մեջ։ Հիմա այն ներառվել է Կապան քաղաքի տարածքի մեջ։
Տանձափարախը եղել է ոչ միայն անապատ, այլև մշակութային կենտրոն, այստեղ գրվել և ծաղկվել են ձեռագիր մատյաններ։ Անապատը պատմա-մշակութային հուշարձան է։ Այստեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ, կատարվում են պեղումներ։