2013-ին ավարտել ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը Մայիս Հակոբյանը աշխատանքի անցավ Արցախում՝ Ջրականի զորամասում, որտեղ ծառայել է հինգ տարի։ Հենց այս զորամասում էլ մասնակցել է քառօրյա պատերազմին։ Հրետանավոր սպա, ավագ լեյտենանտ Հակոբյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է Կուբաթլուի և Խնձորեսկի հատվածներում։
Հոկտեմբերի 31-ին վիրավորվել է՝ կորցնելով երեք մատը, ունի ձախ վերին վերջույթի ամբողջական անշարժունակություն։ Վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։
«Եթե կա սև գիծ, կա նաև լուսավոր գիծ»,-կյանքի ներկա դժվարություններին այսպես է վերաբերում մեր հերոսը։ Մայիս Հակոբյանը ծնվել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Այժմ ծառայում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի տարածքում գտնվող զորամասում։
մեկ րոպեից էլ քիչ