ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հայոց բանակի առաջին զինվորներից եմ եղել․ Սերգեյ Ավետիսյան․ «Կյանքին ասել  այո՛»

Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1975 թվականի նոյեմբերի քսանյոթին Երևանում։ 1993 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Էջմիածին քաղաքում որպես քիմիկ-վարորդ։ «Հայոց բանակի առաջին զինվորներից եմ եղել»,-ասում է Սերգեյ Ավետիսյանը։ Ժամկետային զինծառայությունից հետո 1995 թվականին  ընդունվել է Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան, որը հետագայում կոչվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 1999 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը Սերգեյ Ավետիսյանը լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Հորադիզում որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար։

Հետագայում զինվորական ուղին շարունակել է հայկական տարբեր զորամասերում։ 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին մասնակցել է Մատաղիսի տարածքում, իսկ 44-օրյային Երևանի խաղաղապահ բրիգադի կազմում կատարել է առանձնահատուկ խնդիրներ։ Եղել է հիմնականում Հաթերքում, Հադրութում և Մարտունիում։ Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը Խաղաղապահ բրիգադում։ 2022 թվականին զորացրվել է երկարամյա ծառայությունից հետո։ «Բայց հետևելով ներկա վիճակին, չեմ կարողանում անտարբեր մնալ, նորից փորձում եմ վերակագնվել։ Չգիտեմ, որքանով իմ փորձն ու գիտելիքները պետք կլինեն բանակին, բայց ես ուզում եմ մաքուր լինել իմ խղճի առաջ»,- ասում է կյանքի երեսուն տարիները բանակին նվիած նախկին զինվորականը։

Կարդացեք նաև
Close
Back to top button