Կյանքին ասել այո՛

Այս պատերազմը լրիվ ուրիշ բանի մասին էր․ Սերո Սողոմոնյան․ «Կյանքին ասել այո՛»

Սերո Սողոմոնյանը ծնվել է 1995 թվականին Երևանում։ 2014-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արմավիրի ուսումնական, ապա՝ Քարվաճառի զորամասերում։ 2016-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը։ 44-օրյա պատերազմին մասնակցել է կամավոր, ընկերներով հավաքվել ու մեկնել են Արցախ։

Եղել են առաջնագծի տարբեր հատվածներում, մասնավորապես «Եղնիկներ» զորամասում ու «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, որտեղից էլ դուրս են եկել 2020-ի դեկտեմբերի մեկին։ Սերո Սողոմոնյանի խոսքով՝ ընկերներով գնացել էին վստահությամբ, որ հաղթելու են, բայց այս պատերազմը լրիվ ուրիշ բանի մասին էր։

Առաջին օրերից արդեն պարզ էր, որ լավ չի լինելու, ապրելու հավանականությունն էլ ՝ հիսուն-հիսուն։ Պարտության զգացողությունը ծանր էր, օգնեց աշխատանքը։ Այսօր շարունակում է նկարել։ Միաժամանակ, Երևանի Պուշկին 4 հասցեում գտնվող արվեստանոցի տարածքում ընկերներով ստեղծել են «Արտ կվարտալ» մշակութային հարթակը, որի միջոցով փորձում են զարգացնել հայ կերպարվեստը, ներկայացնել ժամանակակից ստեղծագործողներին՝ ասելով, որ հայ արվեստագետն աշխարհում մրցունակ է։

Back to top button