ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Երբ գաղափարը մարդուց երկար է ապրում․ ծառատունկ՝ Գագիկ Գինոսյանի համար

Երբ Գագիկ Գինոսյանն առաջին անգամ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ փորձակայան-օդանավակայանի տարածք մտավ, վերցրեց գերանդին ու սկսեց մաքրել խոտը։ Ընկերները չզարմացան․ հողը սիրող մարդուն շատ բնորոշ վարք է։

Իսկ վերջին անգամ Գագիկ Գինոսյանն այս տարածքում եղավ ուղիղ մեկ տարի առաջ՝ Կարեն Վարդանյանի հիշատակին կազմակերպված ծառատունկին։ Այսօր ընկերները նույն տեղում Գագիկ Գինոսյանի հիշատակին են ծառատունկ կազմակերպել։

Back to top button