ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Արևիկ»-ը նաև կնվագի․ մեկ քայլ առաջ՝ դեպի 30 տարի առաջ եղած իրականություն

Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը վերջին անգամ նվագել է մոտ 30 տարի առաջ։ Այսօր այն նոր երաժշտական գործիքներ է ստացել՝ սկսելով դեպի երգող-պարող-նվագող՝ երաժշտական ողջ գործընթացն ինքնուրույն անող խումբ դառնալու ճանապարհը։

Առաջին քայլն անելիս աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը, որն այս շրջանում բարերարների օգնությամբ ձեռք բերած երաժշտական գործիքները տրամադրում է հանրապետության երաժշտական դպրոցներին ու խմբերին։

Back to top button