2011թ.-ից Մեծամորում պեղումներ է կատարում հայ-լեհական միացյալ հնագիտական արշավախումբը։ Երեք դամբարանի պեղումները հարուստ հնագիտական նյութ տվեցին, այդ թվում` ոսկյա իրեր, ինչը թույլ տվեց թարմացնել Մեծամորի թանգարանի ցուցադրությունը։
Հետաքրքիր էին նաև դամբարանների մյուս գտածոները, որոնք անագից, բրոնզից ու երկաթից էին։ Շատ հետաքրքիր էր թաղման ծեսը։ Այն մարդաբանական և ծիսական նոր, կարևոր նյութ տվեց հնագետներին։ Գտնվեցին անգամ ուղտի ոսկորներ, որը բնորոշ չէ այդ տարածաշրջանին։
Մեծամորի շատ քիչ մասն է պեղված։ Սակայն դա էլ բավական է հասկանալու համար, թե որքան բուռն է ընթացել այստեղ կյանքը, և առևտրա-տնտեսական ինչ կապեր են այստեղ գործել։
Արշավախմբի ղեկավարի տեղակալ Հասմիկ Սիմոնյաննն ասում է, որ իրենք գիտակցաբար չեն խորացնում պեղումները, դա թողնելով ապագայի հնագետներին։