Ամերիկագիտությունն առաջին անգամ Հայաստանում ընդգրկվում է մագիստրոսական ծրագրում։ Սա հնարավոր է դարձել ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և Արիզոնայի պետհամալսարանի համագործակցության արդյունքում։
Արիզոնայի պետհամալսարանը ներգրավված է եղել այս մագիստրոսական ծրագրի ոչ միայն առարկայական պլանի մշակման աշխատանքներում, այլ նաև հետագայում մտադիր է գործակցությունը շարունակել ԵՊՀ-ի հետ։
Ըստ էության ՀՀ-ում առաջին անգամ մագիստրոսական ծրագիրը թույլ է տալիս ստանալ և՛ միջազգային հարաբերությունների ոլորտում մագիստրոսի կոչում, և՛ մասնագիտանալ հենց Միացյալ Նահանգների ուսումնասիրությունների մեջ։