Յուղն ու մեղրը միշտ եղել են հարստության, բարգավաճման խորհրդանիշ։Տիգրան Մեծը երկիրը լցրեց յուղումեղրով։ Բայց միշտ չէ, որ մեղրը կենարար ուժ էր տալիս, թշնամական զորքը կարող էր և պարտվել, ուտելով հատուկ պատրաստած թունավոր մեղրը։
Այսօր էլ հայկական ծիսակարգում, նաև բժշկության մեջ հիշում և օգտագործում ենք հայկական համեղ մեղրը։Մեղրով խավիծ` ծննդկանին, նորածնի շուրթերին քսած մեղր, և, իհարկե, հարսանիքի ժամաանակ հարսին և փեսային մատուցած մեղր։