Էկոսֆերա

Ձկնորսներն ուզում են ձուկ որսալ երբ ուզում են և որքան ուզում են․ ՇՄ նախարար․ «Էկոսֆերա»

Վերջին երկու տարվա ընթացքում Սևանա լճում արդյունագործական սիգի պաշարների նվազում է նկատվում։Պատճառը ոչ միայն էկոլոգիական խնդիրներն են, այլև ոչ պատշաճ պահպանումը։ Գիտնականները նաև նկատել են, որ սիգ տեսակն սկսել է նիհարել։ Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում։

Որսի արգելքի, ձկնորսների հետ կապված խնդիրները և լճի կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը։

Սևանա լճում շարունակվում է ուժեղացված հղկողությունը։ 2023թ․-ի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև հունվարի 20-ը։ Այս ընթացքում արդեն հասցրել են առգրավել ձուկ, լճից հանել ձկնորսական ցանց և խեցգետնաորսիչ։ Մարտիրոսյանն, անդրադառնալով ձկնորսների կողմից բարձրացված աղմուկին, նշեց, որ իրենց շահերից է բխում սիգի որսի արգելքի սահմանումը:

Ինչո՞ւ է հենց այս շրջանը կարևոր որսի արգելքի սահմանումը, մեզ հետ զրույցում պարզաբանում է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը․

Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ձկնորսը շահագրգռված լինի պահպանել լճի կենսաբազմազանությունը։ Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ սիգը թանկարժեք ձկնատեսակ է, որը պետք է ավելի թանկ վաճառվի, քան արհեստականորեն աճեցված ձկնատեսակները։

Back to top button