Վերնատուն

Սամվել Սաղաթելյանի «Շրըըըխկ» էսսեների ժողովածուն՝ սթափեցնող ապտակ հանրությանը․ «Վերնատուն»

էսսեների ժողովածուն, արվեստագետ Սամվել Սաղաթելյանի, գրական գեղարվեստական ժանրում ստեղծագործելու առաջին փորձն է։ Իր արվեստում, ինչպես ինքն է ասում, անձնականը, սոցիալականն ու քաղաքականը ձուլված են։

Արձակ ստեղծագործություններում արվեստագետը կրկին հետազոտում, վերլուծում է անհատական ու հասարակական բարդույթները, տաբուացված թեմաները, փորձելով գտնել դրանց պատճառահետևանքային կապը։

«Սեռական վերլուծությունը տանում է մինչև քաղաքականություն։ Տղամարդու և կնոջ կերպարների միմյանց հետ հարաբերվելու ձևը, «հերոսի» գաղափարը․ ով է նա, ինչ է նշանակում լինել հերոս, զոհաբերության կոնցեպտը, այս ամենը դեֆորմացնելով հարաբերությունները տարածվում է մինչև պետական կառավարման համակարգ»,— ասում է արվեստագետը։

Վերնագիրը, ինչպես ինքն է ասում, սթափեցնող ապտակ է հասարակության վարքի, բարքերի ու մտածողության ազատականացմանը խանգարող երևույթներին, չհաղթահարված բարդույթներին։

Սամվել Սաղաթելյանի գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 10–ին, Միրզոյան գրադարանում, ժամը 19։00–ին։

Back to top button