Վերնատուն

Թանգարանային գիշերը Գրականության և արվեստի թանգարանը կնշի մասնաճյուղերում․ «Վերնատուն»

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշերը» կտոնի իր մասնաճյուղերում։

«Թանգարանը վերանորոգման աշխատանքների հետ կապված տոնական տրամադրությունը բաշխել է իր մասնաճյուղերի միջև», – նշում է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

Տարին հոբելյանառատ է․ Սյուզաննա Խոջամիրյանը խոսում է մասնաճյուղերի հագեցած միջոցառումային ու կրթական ծրագրերի, համագործակցությունների մասին։

Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվում է շուրջ 2 միլիոն թանգարանային միավոր, առաջարկները, ծրագրերն ու ցուցադրելու նյութը, ինչպես նշում է Սյուզաննա Խոջամիրյանը, բազմաթիվ։

Վերանորոգումից հետո հետաքրքիր փոփոխություններ են սպասվում․ կհիմնվի ժամանակավոր ցուցադրությունների սրահը, որտեղ կգործի «Պատում մեկ իրի» ցուցադրությունների շարքը՝ պարբերաբար կցուցադրվեն հետաքրքիր պատմություններ ունեցող տարբեր առարկաներ։

Խոսելով թանգարանների արդիականացման ու նոր ժամանակներին համահունչ լինելու մասին, տնօրենը նշում է փոփոխվող ցուցադրությունների, կրթական ծրագրերի, մասնավոր սեկտորի և միջթանգարանային համագործակցությունների մասին, որոնք ինչպես ինքն է ասում, անընդհատ զարգացում պահանջող և անընդհատ զարգացվող ծրագրեր են։

Back to top button